Ես հավասարակշռված, հանգիստ մարդ եմ և ասում եմ բաները այնպես, ինչպես կան – չեմ սիրում սուտը, ուստի ես գնահատում եմ անկեղծությունը, նույնիսկ եթե այն ինձ դեմ է աշխատում։ Ես հավատարիմ եմ, ուստի ինձ միայն մեկ կին է հարկավոր։ Ես արդեն անցել եմ խաղեր խաղալու տարիքը։ Հանգիստ բնավորություն ունեմ, հետևաբար կարող եք ինձ հետ խոսել ցանկացած թեմայի շուրջ։ Մարդկանց մեծ մասը նույնիսկ հարմարավետ է զգում ինձ հետ իրենց գաղտնիքները կիսելիս, նախքան ինձ հետ ընկերանալը։ Չնայած ինձ հետ հեշտ է հաղորդակցվելը, ես խիստ եմ մոտենում զուգընկերոջ ընտրությանը։ Մի՞թե մենք բոլորս էլ այդպիսին չենք։ Հետեւաբար, ահա մի քանի բաներ, որոնք որոնք ես չեմ ընդունում - եթե ունես դաջվածք/տատու, ապա դու ինձ համար չես։ Եթե դու Փաշինյանի կողմնակից ես, մենք չենք կարող համապատասխանել, ներողություն, բայց ես սիրում եմ մարդկանց, ովքեր ունեն առողջ բանականություն, տրամաբանություն և դատողություն։ Ես ընդհանրապես կրոնական մարդ չեմ, բայց ինձ համար ընդունելի է, եթե դու հավատում ես աստծուն։ Ես հակված եմ ավելի լավ լեզու գտնել նրանց հետ, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, բայց ԲՈՒՀ-ը պարտադիր պայման չէ։ Հարուստ չեմ և չեմ սիրում նրանց, ովքեր վազում են ոսկու կամ փողի հետևից: Ես սիրում եմ բարի և ուրիշների հանդեպ ուշադիր մարդկանց։ Ակնկալում եմ, որ իմ զույգը կարող է համեղ ուտելիքներ պատրաստել։ Այսքանը առայժմ: Եթե ուզում եք ավելին իմանալ իմ մասին, գիտեք, թե ինչ անել։